Ես մեկ տարեկան եմ

Մի տարի առաջ այս օրն էր, որ համարձակությունդ հաղթեց քեզ, հեղինա’կ:

Ես հայտնվեցի քո կյանքում անսպասելի ,բայց չափազանց սպասված:

Հաղթահարեցիր ինքդ քեզ շատ հարցերում, ու ես հերթական ձեռքբերումը դարձա քո անվերջ փնտրտուքների աշխարհում:

Մեկ տարի` կարճ ու երկար 365 օր`  սառն ու ջերմ, անտարբեր ու հուզիչ:

Իմ անիրական էջերում դու ես, քո կյանքի մի հատվածը:

Մաղթում եմ մեզ նորանոր համագործակցություններ,

Սիրով` քո ԲԼՈԳ:)

Քեզ

Մի բուռ ժպիտ ինձ տվեցիր

Ու ոչինչ չպահանջեցիր:

Իմ ժպիտով ուրախացար,

Երբ կոպտեցի չհեռացար:

Ու քո ձայնը ամեն անգամ,

Քո ծիծաղը, քո զայրույթը,

Հանդիմանանքը քո անգամ

Մեղմացնում է իմ բնույթը:

Կուզեմ անվերջ գրկումդ լինել`

Գիտակցաբար,անգիտակից:

Ինձ հետ այսպես դեռ չէր եղել.

Չբարկանաս իմ խենթ վարքից:

Ու չթողնես հեռու գնամ,

Պոկի’ր դու ինձ իմ անցյալից,

Թող ուղղակի քեզ հետ մնամ`

Անէացած ողջ աշխարհից:

 

 

Երգ

Երբ ես մի պահ կանգ եմ առնում
Ու իմ անցած ճամփին նայում,
Անցյալի փշերն են հոգիս խոցում,
Դառնության արցունքներն են աչքերս պատում:

Ու երբ հոգնած աչքերս եմ փակում,
Մոռացված պատկերներ են իմ դեմ հառնում:
Ու կարոտով հին անցյալի,
Փնտրում եմ քեզ հետ հանդիպում էլի:

Իսկ երբ դարձյալ նոր ժպիտով,
Քայլում եմ առաջ հպարտ,անխռով,
Ինչ որ մի ձայն հեռու վերից
Շեղում է ինձ իմ ապագայից:

Արդեն թրծված կյանքի բովով,
Խելացնոր իմ մտքերով
Ինձ կփտնրեմ,գուցե գտնեմ,
Կամ միգուցե նորից կորցնեմ:

Միայնակ պահին

Եվ դու իմ լուսին…

Նույնիսկ ,երբ հորդ արցունքներ են իմ աչքերից հոսում,

Ես հենց քո ուսին

Հանգիստ արտասվում եմ,տանջվում,երազում:

Բայց դու իմ լուսին մի’ ժպտա այդպես աղվեսի նման,

Քեզ հետ միասին օրերը խելառ կանցնեն-կգնան:

Ճերմա՜կ,լուսավո՜ր,հեռու՜ իմ ընկեր,

Ես էլ եմ քեզ պես երջանիկ եղել.

Այդ պարզ ու ջինջ ժպիտիդ պես ես

Փոքրիկ եմ եղել,միամիտ այնպե՜ս:

Գիշերվա անամպ,սաստիկ խավարում

Ջերմությունն նրա սրտումս եմ պահում:

Թու’յլ տուր ,որ սիրեմ,մի’ կապկպիր ինձ,

Թեկուզ խենթանամ ես մի նոր ցավից:

Համընկնում

Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը համընկավ:

Իսկ ի՞նչն է ինձ համար ավելի ցավալի.

Գետի վարարումն ու հոսքը բերրի,

Որ մաքրում, տանում, կորցնում է քեզ,

Իսկ դու ոչինչ ես`լինես,չլինես:

Իսկ գուցե դատարկ,անիմաստ լինեմ,

Չնչին գոյությամբ հրաշք չփնտրեմ:

Դատակությունն ինքնին լոկ ոչինչ է,

Ոչնչի համար ոչինչն ամեն ինչ է:

Ընտրության հարցում ենք մենք ազատ միայն.

Մեզ էլ են ընտրում, միշտ չի համընկնում…

Ու մեռնում -հառնում,մենք ստվեր ենք դառնում

Միայն ստվերներն են իրար համընկնում:

Նամակ հեռացողին

Ես հավատում եմ հրաշքների…շատ-շատ:

Անցյալի ու ապագայի միջև գտնվելը,հենց այս վերջին ու առաջին պահերը արդեն իսկ հրաշալի են:

Ամանորը ամեն տեղ է :

Իսկ իմ գլխում անտանելի խառնաշփոթ է տիրում:

2011 ես քեզ սիրում եմ :

Քո ամեն մի օրը բուռն ու թեկուզ դատարկ ինձ ուսանել է ապրել`լիաթոք,անվախ,ժպտալով և արտասվելով.երազելով ու կոտրվելով:

Ես գիտակցել եմ սովորել:

Ես գնահատել եմ սովորել:

Ես սիրել եմ …ճիշտ է ինձ,բայց դա էլ է ձեռք բերում:)

Անչափ,գժվելու աստիճան շնորհակալ եմ,որ վերցրել ես ինձնից անցյալից բերված հինը (համակերպվում եմ գիտես արդեն:)) ու տվել ես ուժ` առաջ գնալու` վստահ ու հպարտ:

Լավ մնա իմ երջանիկ հիշողություն…

Բարև 20….. ,կգաս, կասեմ:)

Հևիհև հաղթահարում եմ ինքս իմ ստեղծած անիմաստ դժվարությունները.դժվարություններ ,որոնք ստեղծել եմ ինձ հիմար մտքերից զերծ պահելու համար….

Ապա գլուխս դնում բարձին `հույսով, որ հաջորդ օրը ավելի հագեցած կլինի, ու դու իմ աչքերի առջև չես հայտնվի, չեմ փորձի մոռանալ  երբևէ չզգացած ջերմությունդ , կամ թեկուզ էլի մի բան,որ ես մեկ է չգիտեմ և գուցե չիմանամ էլ:

Ոչինչ անպատճառ ու անհետևանք չէ:Անպատճառ չեղավ ամենը,անհետևանք չի անցնի:

Խելացիիս

“Ես քեզ սիրում եմ ” էս խոսքերը վեր են խաղի կանոններից:

Փնտրել ամեն վայկյան` հիասթափության քողի մեջ պարուրված…դա էլ ինձ համար չէ:

Գիտակցման հզորությամբ պատված առաջ եմ գնում.կհպարտանաս ինձնով,երբ հանդիպենք:

…Ախր այդ արտաքին բառերը ինչքա՜ն սուտ են ,ինչքա՜ն շատ,իսկ սուտ արցունքները կամ հիացմունքային հայացքները արդեն խեղդել-վերացրել են ինձ:

Ու պակաս կա նայելու պարզ ու մաքուր հոգու հայելի աչքերի:Արտասվել այն մտքից , որ այդ աչքերը հավերժ քեզ են ուզում տեսնել:

Ու քիչ են այն շուրթերը, որոնք մտքի հետ կապված են ապրում,որոնց ամեն մի շարժում անգին է.ուզում ես լսել,լսել ու չհագենալ…

Ցանկանալ  համբուրել այդ շուրթերը ` իրենց գոյության  ու առանց կասկածի ասված “ես քեզ սիրում եմ” -ի երախտագիտությամբ :

*******

И плачет, и умирает

Последняя вера в любовь,

Так тихо, так плавно тает

Улыбка на устах моих вновь.

Ты снишся мне,как и те другие,

Прощаться с тобой не хочу,

Но о чуствах моих отныне

Безмолвно,как камень молчу.

Мне не нужно от тебя пощады,

Хоть разок бы ты мне поверь.

Любила я тебя однажды,

Ты закрыл свое сердца дверь.