Նժդեհ

Image

Ես ,անշուշտ, ինձ թույլ չեմ տա  քննարկել կամ քննադատել հայոց պատմությունը ու այն կերտող գործիչներին: Սակայն այն վրդովմունքը, որ զգում եմ՝ կարդալով համացանցում տեղ գտած հոդվածները և կարծիքները, հիմա ինձ ստիպեցին գրել:

Այսօր մեծ աղմուկ հանած ֆիլմը բախտի բերմամբ հնարավորություն ունեցա դիտելու:

Խոսքը, իհարկե, <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմի մասին է:Ու մինչ բուն մտքիս անցնելը՝ կցանկանայի բարկությունս արտահայտել բոլոր այն մարդկանց նկատմամաբ, ովքեր, առանց ֆիլմը դիտելու, իրենց իրավունք են վերապահել քննադատել հարյուրավոր մարդկանց հիանալի աշխատանքը:Ո՞վ է ասել, որ նման ֆիլմ նկարելը հայրենասիրություն չէ.ինձ համար Հայաստանի ու նրա պատմության հանդեպ հարգանքի ու սիրո արտահայտման հիանալի դրսևորում է:

<<Գարեգին Նժդեհ>>՝ ֆիլմ առասպելական մարդու մասին,ֆիլմ, որը այնքան նուրբ է հիշեցնում մեր ցավերը,որ թվում է նրանք արդեն ամոքվել են միայն Նժդեհի նման մեծերի գոյությամբ,ֆիլմ, որ սկզբից հիասթափեցնում է,բայց արդյունքում դառնում է մի <<երևույթ>>, որ ուժ ու թևեր է տալիս:

Հերի՛ք է ինքներս մեզ ծիծաղելի դարձնենք:Եկե՛ք հարգենք դիմացինին,մեզ,իրար, չէ՞ որ մենք ցեղակրոն ազգ ենք:

Հ.Գ. Չեմ բացառում, որ սխալվում եմ:

Հ.Գ.2 Չեմ հարում որևէ քաղաքական կամ կրոնական կառույցի:Ես ՀԱՅ եմ:

Advertisements

Ես մեկ տարեկան եմ

Մի տարի առաջ այս օրն էր, որ համարձակությունդ հաղթեց քեզ, հեղինա’կ:

Ես հայտնվեցի քո կյանքում անսպասելի ,բայց չափազանց սպասված:

Հաղթահարեցիր ինքդ քեզ շատ հարցերում, ու ես հերթական ձեռքբերումը դարձա քո անվերջ փնտրտուքների աշխարհում:

Մեկ տարի` կարճ ու երկար 365 օր`  սառն ու ջերմ, անտարբեր ու հուզիչ:

Իմ անիրական էջերում դու ես, քո կյանքի մի հատվածը:

Մաղթում եմ մեզ նորանոր համագործակցություններ,

Սիրով` քո ԲԼՈԳ:)

Քեզ

Մի բուռ ժպիտ ինձ տվեցիր

Ու ոչինչ չպահանջեցիր:

Իմ ժպիտով ուրախացար,

Երբ կոպտեցի չհեռացար:

Ու քո ձայնը ամեն անգամ,

Քո ծիծաղը, քո զայրույթը,

Հանդիմանանքը քո անգամ

Մեղմացնում է իմ բնույթը:

Կուզեմ անվերջ գրկումդ լինել`

Գիտակցաբար,անգիտակից:

Ինձ հետ այսպես դեռ չէր եղել.

Չբարկանաս իմ խենթ վարքից:

Ու չթողնես հեռու գնամ,

Պոկի’ր դու ինձ իմ անցյալից,

Թող ուղղակի քեզ հետ մնամ`

Անէացած ողջ աշխարհից:

 

 

Երգ

Երբ ես մի պահ կանգ եմ առնում
Ու իմ անցած ճամփին նայում,
Անցյալի փշերն են հոգիս խոցում,
Դառնության արցունքներն են աչքերս պատում:

Ու երբ հոգնած աչքերս եմ փակում,
Մոռացված պատկերներ են իմ դեմ հառնում:
Ու կարոտով հին անցյալի,
Փնտրում եմ քեզ հետ հանդիպում էլի:

Իսկ երբ դարձյալ նոր ժպիտով,
Քայլում եմ առաջ հպարտ,անխռով,
Ինչ որ մի ձայն հեռու վերից
Շեղում է ինձ իմ ապագայից:

Արդեն թրծված կյանքի բովով,
Խելացնոր իմ մտքերով
Ինձ կփտնրեմ,գուցե գտնեմ,
Կամ միգուցե նորից կորցնեմ:

Միայնակ պահին

Եվ դու իմ լուսին…

Նույնիսկ ,երբ հորդ արցունքներ են իմ աչքերից հոսում,

Ես հենց քո ուսին

Հանգիստ արտասվում եմ,տանջվում,երազում:

Բայց դու իմ լուսին մի’ ժպտա այդպես աղվեսի նման,

Քեզ հետ միասին օրերը խելառ կանցնեն-կգնան:

Ճերմա՜կ,լուսավո՜ր,հեռու՜ իմ ընկեր,

Ես էլ եմ քեզ պես երջանիկ եղել.

Այդ պարզ ու ջինջ ժպիտիդ պես ես

Փոքրիկ եմ եղել,միամիտ այնպե՜ս:

Գիշերվա անամպ,սաստիկ խավարում

Ջերմությունն նրա սրտումս եմ պահում:

Թու’յլ տուր ,որ սիրեմ,մի’ կապկպիր ինձ,

Թեկուզ խենթանամ ես մի նոր ցավից:

Համընկնում

Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը համընկավ:

Իսկ ի՞նչն է ինձ համար ավելի ցավալի.

Գետի վարարումն ու հոսքը բերրի,

Որ մաքրում, տանում, կորցնում է քեզ,

Իսկ դու ոչինչ ես`լինես,չլինես:

Իսկ գուցե դատարկ,անիմաստ լինեմ,

Չնչին գոյությամբ հրաշք չփնտրեմ:

Դատակությունն ինքնին լոկ ոչինչ է,

Ոչնչի համար ոչինչն ամեն ինչ է:

Ընտրության հարցում ենք մենք ազատ միայն.

Մեզ էլ են ընտրում, միշտ չի համընկնում…

Ու մեռնում -հառնում,մենք ստվեր ենք դառնում

Միայն ստվերներն են իրար համընկնում:

Նամակ հեռացողին

Ես հավատում եմ հրաշքների…շատ-շատ:

Անցյալի ու ապագայի միջև գտնվելը,հենց այս վերջին ու առաջին պահերը արդեն իսկ հրաշալի են:

Ամանորը ամեն տեղ է :

Իսկ իմ գլխում անտանելի խառնաշփոթ է տիրում:

2011 ես քեզ սիրում եմ :

Քո ամեն մի օրը բուռն ու թեկուզ դատարկ ինձ ուսանել է ապրել`լիաթոք,անվախ,ժպտալով և արտասվելով.երազելով ու կոտրվելով:

Ես գիտակցել եմ սովորել:

Ես գնահատել եմ սովորել:

Ես սիրել եմ …ճիշտ է ինձ,բայց դա էլ է ձեռք բերում:)

Անչափ,գժվելու աստիճան շնորհակալ եմ,որ վերցրել ես ինձնից անցյալից բերված հինը (համակերպվում եմ գիտես արդեն:)) ու տվել ես ուժ` առաջ գնալու` վստահ ու հպարտ:

Լավ մնա իմ երջանիկ հիշողություն…

Բարև 20….. ,կգաս, կասեմ:)