Քեզ

Մի բուռ ժպիտ ինձ տվեցիր

Ու ոչինչ չպահանջեցիր:

Իմ ժպիտով ուրախացար,

Երբ կոպտեցի չհեռացար:

Ու քո ձայնը ամեն անգամ,

Քո ծիծաղը, քո զայրույթը,

Հանդիմանանքը քո անգամ

Մեղմացնում է իմ բնույթը:

Կուզեմ անվերջ գրկումդ լինել`

Գիտակցաբար,անգիտակից:

Ինձ հետ այսպես դեռ չէր եղել.

Չբարկանաս իմ խենթ վարքից:

Ու չթողնես հեռու գնամ,

Պոկի’ր դու ինձ իմ անցյալից,

Թող ուղղակի քեզ հետ մնամ`

Անէացած ողջ աշխարհից:

 

 

Երգ

Երբ ես մի պահ կանգ եմ առնում
Ու իմ անցած ճամփին նայում,
Անցյալի փշերն են հոգիս խոցում,
Դառնության արցունքներն են աչքերս պատում:

Ու երբ հոգնած աչքերս եմ փակում,
Մոռացված պատկերներ են իմ դեմ հառնում:
Ու կարոտով հին անցյալի,
Փնտրում եմ քեզ հետ հանդիպում էլի:

Իսկ երբ դարձյալ նոր ժպիտով,
Քայլում եմ առաջ հպարտ,անխռով,
Ինչ որ մի ձայն հեռու վերից
Շեղում է ինձ իմ ապագայից:

Արդեն թրծված կյանքի բովով,
Խելացնոր իմ մտքերով
Ինձ կփտնրեմ,գուցե գտնեմ,
Կամ միգուցե նորից կորցնեմ:

Միայնակ պահին

Եվ դու իմ լուսին…

Նույնիսկ ,երբ հորդ արցունքներ են իմ աչքերից հոսում,

Ես հենց քո ուսին

Հանգիստ արտասվում եմ,տանջվում,երազում:

Բայց դու իմ լուսին մի’ ժպտա այդպես աղվեսի նման,

Քեզ հետ միասին օրերը խելառ կանցնեն-կգնան:

Ճերմա՜կ,լուսավո՜ր,հեռու՜ իմ ընկեր,

Ես էլ եմ քեզ պես երջանիկ եղել.

Այդ պարզ ու ջինջ ժպիտիդ պես ես

Փոքրիկ եմ եղել,միամիտ այնպե՜ս:

Գիշերվա անամպ,սաստիկ խավարում

Ջերմությունն նրա սրտումս եմ պահում:

Թու’յլ տուր ,որ սիրեմ,մի’ կապկպիր ինձ,

Թեկուզ խենթանամ ես մի նոր ցավից:

Համընկնում

Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,
Ում հետ մեր բախտը համընկավ:

Իսկ ի՞նչն է ինձ համար ավելի ցավալի.

Գետի վարարումն ու հոսքը բերրի,

Որ մաքրում, տանում, կորցնում է քեզ,

Իսկ դու ոչինչ ես`լինես,չլինես:

Իսկ գուցե դատարկ,անիմաստ լինեմ,

Չնչին գոյությամբ հրաշք չփնտրեմ:

Դատակությունն ինքնին լոկ ոչինչ է,

Ոչնչի համար ոչինչն ամեն ինչ է:

Ընտրության հարցում ենք մենք ազատ միայն.

Մեզ էլ են ընտրում, միշտ չի համընկնում…

Ու մեռնում -հառնում,մենք ստվեր ենք դառնում

Միայն ստվերներն են իրար համընկնում:

*******

И плачет, и умирает

Последняя вера в любовь,

Так тихо, так плавно тает

Улыбка на устах моих вновь.

Ты снишся мне,как и те другие,

Прощаться с тобой не хочу,

Но о чуствах моих отныне

Безмолвно,как камень молчу.

Мне не нужно от тебя пощады,

Хоть разок бы ты мне поверь.

Любила я тебя однажды,

Ты закрыл свое сердца дверь.

Փոքրիկ ժպիտ Արփինեին

Ժպտադեմ,բարի ու նուրբ իմ ընկեր,

Կարոտը արդեն քե՞զ էլ է պատել:

Լռում ես դու հեզ,

Բայց քո հայացքում

Հարցեր կան բազում,

Ու անվե՜րջ սպասում:

Անորոշ հեռվից դու մի’ վախեցիր.

Չէ՞ որ այդքան բան համարձակվեցիր…

Ես հավատում եմ,

Դու էլ կասկածի’ր:

Հավերժ առաջին

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,

Ա՜խ նորից «Մնաս բարով»…

Միայն քեզ միայնակ հառաչ

Սիրատենչ,անմեղ իմ երգից.

Դու, որ կոտրել ես,

Դու, որ սիրել ես,

Դու, որ ներել ես:

Մոլորված ու անմիտ մի կանչ

Մեզ խաբող իմ սրտի խորքից.

Ես, որ գերել եմ,

Ես, որ սիրել եմ,

Ես, որ ներել եմ:

Ու հիմար այս խղճուկ տողերն

Քաղցր հուշ գեթ թող քեզ բերեն.

Մենք, որ սպանել ենք,

Մենք, որ սիրել ենք,

Մենք, որ ներել ենք:

Ոչինչ էլ չի մնա

Թե նա չլինի, ուղղակի չքվի,

Ո՞վ կնկատի ,որ ժպիտ չկա,

Ո՞վ կորոնի արցունքների մեջ

Կորած ու թրջված ժպիտը նրա:

Կամ թե ո՞վ կասի `չէ’, պետք էր նա մեզ,

Թեկուզև դժվար ու բարդ էր լինում:

Եվ ո՞վ է արդեն կարոտից մաշված

Հայացքներն նրա մոլորված փնտրում:

Նա ես եմ,գիտե՞ք,երբեմն այնպե՜ս,

Այնպե՜ս բարի եմ ես ցավից դառնում,

Գուցե անիմաստ է այս ասածս ձեզ,

Բայց ինչ որ մի ուժ գրել է ստիպում:

Ու թե կարիքը իմ զգաք իսկապես,

Հեռու կլինեմ.էլ պետք չեք դուք ինձ:

Ու կմնա ձեզ իմ հուշը անտես,

Իսկ դա ոչինչ է,ուղղակի ոչինչ: